Քաղաքապետարանի 9000 դոլարանոց Ամանորի հուշանվերը...
2016-01-02 20:54:00

 

Քաղաքապետարանի 9000 դոլարանոց Ամանորի հուշանվերը 2016-01-2 / 11 00 Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 15-ին հուշանվերի ձեռքբերման համար պայմանագիր է կնքել «Էնի Ռոուզ» ընկերության հետ: Գնման վերաբերյալ փաստաթղթից տեղեկանում ենք, որ գնվել է զարդարված տուփ և կողով՝  շոկոլադով, չրերով, թեյով, գինիով և կոնյակով: Նշվում  նաև, որ հուշանվերը պետք է լինի անվնաս, ձևավորված տուփով, միջի պարունակությունը՝ թարմ։ Հուշանվերի համար քաղաքապետարանը վճարել է  ավելի քան 4.3 միլիոն դրամ (շուրջ 9 000 դոլար): Թե ու՞մ է փոխանցվելու այս թանկարժեք հուշանվերը և ինչու՞ է գնումը կատարվել, դեռևս դեկտեմբերի 23-ին հարցում էինք արել քաղաքապետարան, սակայն մինչ այժմ պատասխան չենք ստացել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

iravaban.net 

Այս նյութը դիտել են - 1457 անգամ