Սաշիկ Սարգսյանի անունից քանդել են եզդիաբնակ գյուղի խմելու ջրագիծը. 40 լիտր ջուրը գնում են 350 դրամով
2016-10-06 16:15:00


Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ:DengeEzdia.com լրատվականն արդեն անդրադարձ կատարել էր գյուղի դպրոցի, խմելու և ոռոգման ջրի խնդիրներին:
 DengeEzdia.com-ը նոր մանրամասններ է ճշտել գյուղի խմելու ջրի խնդրի  վերաբերյալ: Պարզվում է ՝եզդի գյուղացիները խմելու ջուրը գնում են, որը ամիսը երեք անգամ գյուղ է բերում բեռնատար մեքենա: Ջրի ամեն 40 լիտրի համար գյուղացիները վճարում են 350 դրամ:
 Գյուղի համար ջրագիծ անցկացվել է Սովետական Միության տարիներին, սակայն վերջինս չի միացվել կենտրոնական կայանին, իսկ անցյալ տարի գարնանը, ինչ որ մարդիկ եկել , քանդել, տարել են պողպատյա ջրագիծը:
Ջրագիծը քանդողները հայտարարել են, որ խողովակը քանդում են Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի հրահանգով:
Գյուղացիներին չի հաջողվել պարզել, թե իրականում ովքեր են տարել ջրագիծը: Հիմա գյուղացիները ստիպված պետք է նոր խողովակներ գնեն և լրացնեն քանդած ջրագծի պակասը:
Այս նյութը դիտել են - 2665 անգամ