Տեղի ունեցավ ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանի «Սիրո մատյան» և «Հայկական պատմվածք Ա» գրքերի շնորհանդեսը
2016-10-03 23:48:00

Հոկտեմբերի 3-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանի «Սիրո մատյան» և«Հայկական պատմվածք Ա» գրքերի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցեցին և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան պրոֆ. Արծրուն Ավագյանը, հայ գրականության ամբիոնի վարիչ, պրոֆ. Սամվել Մուրադյանը, Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆ. Ռուբեն Սաքապետոյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը հեղինակին փոխանցեց նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը:

Մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, հայապահպանության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար Հովսեփ Նալբանդյանը պարգևատրվել էր ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով: Ս.Սրապիոնյանը ամերիկահայ գրողին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալը:

Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկավ Հովսեփ Նալբանդյանը: Նա մեծապես կարևորեց Սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի դերը հայապահպանության կազմակերպման գործում և նշեց. «Այս երկու կառույցներն իմ տունն են, և ամեն անգամ Հայրենիք այցելելիս՝ ես անպայման այցելում եմ նաև նախարարություն և համալսարան»:

hayernaysor.am

Այս նյութը դիտել են - 6165 անգամ