Սեյրան Օհանյանին «քցել» են. Սերժ Սարգսյանի որոշումը
2016-10-03 14:40:00
Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Վիգեն Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության նախարար:
Անցած մի քանի օրերին լուրեր էի տարածվում, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կնշանակվի ԳՇ պետ, քանի որ կադրային զինվորական է և Սերժ Սարգսյանի հավատարիմ գործիչներից մեկը:
Սակայն, ինչպես տեսանք, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել փակել Սեյրան Օհանյանի աշխատանքային էջը:
Պետք է նկատել, որ Սեյրան Օհանյանը այն զինվորականներից է, որը 2008 թվականին հանուն Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման զորք հանեց ժողովրդի դեմ, որից հետո արժանացավ նախարարի պաշտոնին:
Այս ամենը հաշվի առնելով կարելի է ասել, որ Սեյրան Օհանյանին «քցել» են և դա հենց Սերժ Սարգսյանի որոշումն է:
politik.am
Այս նյութը դիտել են - 1011 անգամ