ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը «գրին քարտ» ունի ԱՄՆ-ում
2016-09-29 22:41:00

«ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը մշտական բնակության իրավունք («գրին քարտ») ունի ԱՄՆ-ում։

Տարիներ առաջ Արմեն Ամիրյանը իր աներձագի միջոցով ԱՄՆ հայաշատ Գլենդելի բարձրադիր հատվածում մի քանի հարյուր հազար դոլարով ձեռք Էր բերել առանձնատուն։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ֆինանսական դժվարությունների պատճառով, Արմեն Ամիրյանը վաճառել Է այդ առանձնատունը, սակայն ողջ ընտանիքը շարունակում Է պահպանել մշտական բնակության իրավունքը՝ 6 ամիսը մեկ մեկնելով ԱՄՆ՝ «գրին քարտը» թարմացնելու և այն «նորոգելու» համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Այս նյութը դիտել են - 4925 անգամ