Ոչ ոք չգիտե, թե ինչի մասին են զրուցել Լֆիկն ու Կարապետյանը
2016-09-25 01:10:00
Վարչապետ Կարեն Կարապետյանն անցել է իր գործունեության գլխավոր փաստաթղթի՝ 2017 թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկմանը: Այդ նպատակի համար նա իր հարկի տակ էր հավաքել տնտեսական բլոկի բոլոր նախարարներին՝ այն հույսով, որ սրանք իրենց հետ կբերեն տարբերակի վերաբերյալ նոր առաջարկություններ ու գաղափարներ:

 Ընդհանուր առմամբ դժվար չէ կռահել, թե Կարապետյանին ինչպիսի թարմ մտահղացումներով կարող էին ողողել միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, նորանշանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Բայց ամենահետաքրքիրը կատարվել է այդ հանդիպումից հետո: Երբ հրավիրվածներից վերջինը փակել է վարչապետի աշխատասենյակի դուռը, այնտեղ է մտել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ոչ ոք չգիտե, թե ինչի մասին են զրուցել Լֆիկն ու Կարապետյանը: Կարելի է պարզապես ասել, թե իբր նրանց խոսակցության նյութը վերաբերել է ներմուծման և արտահանման մենաշնորհային հարցերին: Բայց եթե հաշվի առնենք այն հաջորդականությունը, որով վարչապետն իր մոտ հյուրեր է ընդունում, ապա վստահաբար կարելի է պնդել, որ Կարապետյանն առաջին խմբից լսեց տեսական հատվածը, իսկ երկրորդը նրան ծանոթացրեց դրա գործնական կիրառման հետ:
shame.am
Այս նյութը դիտել են - 3179 անգամ