ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի ամանորյա շնորհավորանքը...
2015-12-30 12:15:00

Սիրելի հայրենակիցներ, ահա և անցավ ևս մեկ տարի, չեմ ուզում առանձնացնել լավ-վատ օրերը, փառք Տիրոջը ընդհանուր առմամբ բարեհաջող տարի էր: Լավատեսորեն ճանապարհենք հին տարին և բարի ցանկություններով, մաքուր սրտով և մաքոր հոգով դիմավորենք Նոր Տարին և մեր Տիրոջ՝ Հիսոս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Թո՛ղ, Տիրոջ Սուրբ Ծննդյան օրհնությունը և Բեթղեհեմյան աստղի լույսը առաջնորդի և լուսավորի մեր ժողովրդի բարի, ասվածահաճո երազանքներն ու նպատակները: Աստուծո օրհնությունը հայոց բանակին, հայ երիտասարդին, հայ ընտանիքին և համայն մեր ժողովրդին:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Այս նյութը դիտել են - 2269 անգամ