Նախարարություններից որոշներն անվանափոխվեցին, իսկ մեկը՝ վերացավ
2016-09-22 01:40:00
ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով քաղաքաշինության նախարարությունը վերանում է, իսկ էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվում են: 

Ստորեւ ներկայացնում են նոր անվանումները՝

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

2) առողջապահության նախարարություն

3) արդարադատության նախարարություն

4) արտաքին գործերի նախարարություն

5) արտակարգ իրավիճակների նախարարություն

6) բնապահպանության նախարարություն

7) գյուղատնտեսության նախարարություն

8) ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարար (էկոնոմիկայի նախարարության փոխարեն)

9) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար.

10) կրթության եւ գիտության նախարարություն

11) մշակույթի նախարարություն

12) պաշտպանության նախարարություն

13) սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

14) սփյուռքի նախարարություն

15) տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն

16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար.

17) ֆինանսների նախարարություն

18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարություն

19) միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:

Քաղաքաշինության նախարարությունը կվերանա եւ կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե:

armtimes.com

 

Այս նյութը դիտել են - 2618 անգամ