ԱՆԿԱԽՈւԹՅՈ՞ւՆ, ԹԵ ԿԱԽՅԱԼ ՎԻՃԱԿ
2016-09-21 03:50:00

 Հայաստանցի ոչ մի հասարակ բնակչի հեչ պետքն էլ չի, թե էսօր ինչ օր է:

Մարդիկ օրվա հացի մասին են մտածում:

Չկառավարությունն է` թանկարժեք, «պրիստիժնի ռեստորաններում» հասարակ ժողովրդի արյուն քրտինքից շաղախված, եղակալած չալաղաջ խեղդում, յուղն էլ դնչներից ծլծլալով «անկախության» կենաց խմում:

Չկառավարությունն է, որ «գադերոբ–յաշիկների» շարանով մի ռեստորանից մյուս ռեստորանը գնում` հիմա էլ, թանկարժեք ձկնատեսակներ ուտելու:

Վերջում էլ «սաՎունաներում սիրուհիների հետ մաքրվում են» իրենց մեղսավոր կյանքի հետքերից ու լուսադեմին անմեղ հրեշտակի դեմքով վերադառնում են տուն, իբր շա՜տ հոգնած են ու հանգստանալ են ուզում:

Այնինչ` հասարակ հայաստանցին իր կանքի ծանր բեռը շալակած, չի էլ հիշում, թե այսօր ինչ հորինած «տոնական» օր է: Նրա համար այս օրը հասարակ հանգստյան օր է, իսկ շատերի համար պարզապես, օր է, որովհետև չաշխատողի համար բոլոր օրերը գերված ու անազատ Արարատ սուրբ լեռանն են նման ....

Լուսանկարը` ՎԱՍ–ի

Ֆիալկա Հախինյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 3093 անգամ