Այսօր` դեկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում...
2015-12-28 12:06:00
 
 Կրակոցներ Գեղարքունիքի մարզում. 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

 ` դեկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Վարդենիսի զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14 տարեկան տղա երեխա: 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորական հոսպիտալ է մեկնել ոստկանության Վարդենիսի բաժնի օպերաիտվ խումբը` բաժնի պետ Ղամբարյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները` վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացածը Վարդենիս քաղաքի բնակիչ, 14-ամյա Վանուշ Համբարձումյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, այս պահին դեպքի վերաբերյալ չի կարող խոսել, քանի որ գտնվում է վիրահատարանում: 

Ոստիկաններն ու քնիչները պարզել են նաև, որ Վ. Համբարձումյանը հրազենային վնասվածքը ստացել է Վարդենիս քաղաքից դեպի տեղի հոգեբուժական կենտրոն տանող ճանապարհին, որտեղ զննությամբ հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակից արձակված կրակված 2 պարկուճ, որը ընթերականների ներկայությամբ առգրավվել է: 

Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական համատեղ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս նյութը դիտել են - 1423 անգամ