Կողքից հետաքրքրվել եմ, տանն է տեղի ունեցել, ինքն իրեն մահափորձ է կատարել. Գալուստ Սահակյանը՝ Գյումրու դեպքի մասին
2016-09-20 23:36:00

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպը կապված չէ ՏԻՄ ընտրությունների հետ. «Կողքից հետաքրքրվել եմ՝ դեպքը տեղի է ունեցել տանը, և այժմ իրավապահ մարմինները փորձում են խնդիրը լուծել: Ամեն դեպքում ասում են, որ ինքն իրեն մահափորձ է կատարել»:

Հարցին՝ որքանո՞վ կարող է այս դեպքն ազդել հոկտեմբերի 2-ի արդյունքների վրա, Գալուստ Սահակյանն ասաց. «Գիտեք, մահվան դեպքերը էնպիսին են, որ չի կարելի էդպես համեմատել և մտածել, որ դրա հետևանքով մեծ կամ պուճուր արդյունքներ կլինեն»:

Անդրադառնալով նորանշանակ նախարարների հանրապետական չլինելու հանգամանքին՝ ԱԺ նախագահն ասաց. «Ինքը՝ Հանրապետականը, կուսակցություն լինելով՝ տարիներ շարունակ էնպես չի եղել, որ անպայման կուսակիցներին բերի իշխանություն: Ես Հանրապետականի նախահիմքերից եմ և երբեք մարդկանց չեմ դիմել, որպեսզի դառնան հանրապետական: Թող լավ աշխատեն, ոչինչ՝ կարելի է նաև հանրապետական չլինել»:

Նրա խոսքով, սակայն, որոշակի տարիներ աշխատելուց հետո մարդիկ դիմում են և ցանկանում են  մտնել Հանրապետական կուսակցության մեջ:

1in.am

Այս նյութը դիտել են - 8225 անգամ