Իմ սեփականությո՞ւնն ա, որ որոշում կայացնեմ. Սերժ Սարգսյանը` իր տան դիմաց հավաքված կոնդեցիներին (ֆոտո, վիդեո) armlur
2016-09-20 01:04:00

 ՍերժՍարգսյանի տան դիմաց բողոքի ակցիա էր: Հավաքվել էին Կոնդի բնակիչները, ովքեր ցանկանում էին ետ ստանալ իրենցից վերցրած բնակարանները:

Տարիներ առաջ Կոնդի բնակիչնեից շատերի տները գերակա շահ էին ճանաչվել և բնակիչները ստիպված լքել են դրանք:

Սերժ Սարգսյանը մոտեցավ և խոսեց բնակիչների հետ, նշելով, որ ամեն ինչ կարվի իր ժամանակին. « Շինարարությունը չի դադարել, Ձեզ հնարավորություններ են առաջարկել՝ ձեռնտու չի՝ սպասեք: Ամեն ինչ անելու են»:

 Բնակիչների մի մասն անընդհատ շնորհակալություն էր հայտնում Սերժ Սարգսյանին, մի մասը բողոքում էր, իսկ փողոցի մյուս մասում Վարդգես Գասպարին էր գոռում՝ «Սերժի′կ, մարդասպա′ն»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան 


Այս նյութը դիտել են - 4123 անգամ