Հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմը
2015-12-28 20:00:00

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նոր կազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը վերահսկում է ԵՏՀ Կոլեգիայի գործունեությունը և պատասխանատու է նրա վրա դրված գործառույթ ների կատարման համար:

Ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը պատասխանատու է ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-կապի տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության, ինչպես նաև ներքին շուկաների՝ առանց խոչընդոտների ու սահմանափակումների գործունեության համար:

Ինտեգրման և մակրոտնտեսագիտության գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վլասովան վերահսկում է ինտեգրման, մակրոտնտեսագիտական քաղաքականությունը, միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորումը և տարածումը:

Տնտեսության և ֆինանսական քաղաքականության գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Սուլեյմենովը վերահսկում է բիզնես գործունեության ծավալման պայմանները, ֆինանսական շուկաները, հարկերը և հարկումը, փոխարժեքային քաղաքականությունը, ներմուծվող մաքսատուրքերի փոխանցումը և բաշխումը, մտավոր սեփականությունը, աշխատանքային միգրացիան, ծառայությունները և ներդրումները:

Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին վերահսկում է արդյունաբերությունը, ագրոարդյունաբերական համալիրը, արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաները:

Առևտրի գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան վերահսկում է արտաքին առևտրի քաղաքականությունը, մաքսային սակագնային և ոչ սակագնային կարգավորումը, ներքին շուկայի պաշտպանության միջոցների ձեռնարկումը, առևտրային ռեժիմների ստեղծումը երրորդ երկրների նկատմամբ, իրերի պիտակավորումը վերահսկման (նույնականացման) նշաններով:

Տեխնիկական կանոկարգման գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովը վերահսկում է տեխնիկական կանոնակարգումը, սանիտարական, անասնաբուժա-սանիտարական և կարանտինային ֆիտոսանիտարական միջոցառումները, սպառողների իրավունքների պաշտպանությունը, չափումների միասնականության ոլորտում քաղաքականության ապահովումը, դեղագործական ապրաքների և բժշկական սարքերի շրջանառությունը:

Մաքսային համագործակցության գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Մուկայ Կադիրովը վերահսկում է մաքսային կարգավորումը և կառավարումը:

Էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Դանիլ Իբրաևը վերասկում է էներգետիկ քաղաքականությունը, բնական մենաշնորհները, տրանսպորտը և փոխադրումները:

Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Ալդաբերգենովը վերահսկում է մրցութային քաղաքականությունը, պետական և (կամ) քաղաքային գնումները:

Այս նյութը դիտել են - 1486 անգամ