«Մենք ընտրում ենք ազատությունը», «Ո՛չ ստրկությանը» Արայիկ Խանդոյան
2016-09-16 11:55:00
Քիչ առաջ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արայիկ Խանդոյանը իր փաստաբան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանի միջոցով հայտարարություն է փոխանցել, որը ներկայացնում եմ ստորև.
«Արայիկ Խանդոյանը երբևէ որևէ աթոռի համար չի պայքարել, Արայիկ Խանդոյանին տրված վստահության քվեն որևէ մեկին չի փոխանցվելու կամ ժառանգվելու: Այդ քվեն պիտի ծառայի բացառապես ժողովրդին: Ընտրություններում հաղթելը մեկ նպատակ է հետապնդում՝ հաստատել ժողովրդի անվերապահ հաղթանակը: Ցանկացած միջամտություն, ճնշում ընտրակաշառք կամ այլն որակվելու է որպես բռնություն՝ ժողովրդի հաղթանակի և ազատ կամ արտահայտության դեմ»:
«Որոշումը ժողովրդինն է», «Մենք ընտրում ենք ազատությունը», «Ո՛չ ստրկությանը»:
Այս նյութը դիտել են - 994 անգամ