Թրամփը կարող է վերականգնել ԱՄՆ-ի երբեմնի մեծությունը
2015-12-28 19:29:00

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ժողովրդականությունը պայմանավորված է նրանով, որ ամերիկացիների կարծիքով նա կարող է վերականգնել ԱՄՆ-ի երբեմնի մեծությունը, գրում է Gazeta-ն, վկայակոչելով Forbes-ը: Հոդվածագիրը համարում է, որ վերջին տարիներին ամերիկյան քաղաքական գործիչները «խոզի ականջի են վերածել այն, ինչ ժամանակին հզորագույն տնտեսություն էր»: Բացի դրանից այս պահին ամերիկյան տիեզերական ծրագիրը մեծամասամբ կախված է ռուսական հրթիռային շարժիչներից, ինչը հերթական ապացույցն է, թե ինչ «ցածր է գլորվել ԱՄՆ-ն»: Սա նաեւ վկայում է այն մասին, որ ամերիկացիները այլեւս համաշխարհաին լիդերներ չեն տեխնոլոգիաների ոլորտում:

Այս նյութը դիտել են - 1600 անգամ