Լֆիկը մեկ լսում է, մեկ չի լսում
2016-09-15 04:51:00

«Որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, այս պահին բոլորին ուզում եմ հայտարարել, նման սպասելիքներ չեն լինելու»,- այսպիսի հոռետեսական տրամադրությամբ իր առաջին ելույթը սկսեց վարչապետ Կարեն Կարապետյանը և ապա հայտարարեց, որ կախարդական փայտիկ չունի, իսկ երկրի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է:
Պարզվում է, դահլիճում ներկա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վարչապետից նման խոսքեր չի լսել: «Ո՞վ ա ասում է, որ տնտեսությունը ծանր ա: Ես չեմ լսել, որ Կարեն Կարապետյանն ասել ա»,- զարմացած բացականչում է պատգամավորը: Փոխարենը հրաշալիորեն ընկալել էր կառավարության ղեկավարի մեկ այլ միտք այն մասին, որ հաջողակ բիզնեսները չպետք է խլել բիզնեսմենների ձեռքից: Այս մեկը նա շատ հստակ էր լսել:
Եվ հիմա ստացվում է, որ Լֆիկի լսողությունն աշխատում է սելեկցիոն կարգով: Այն, ինչ տհաճ է՝ լսել չի ցանկանում, այն ինչ հաճելի է՝ ընկալում է միանգամից: Տնտեսության ծանր լինելը վերջինիս համար անհասկանալի է, քանի որ ինքն ապրում է թագավորի կյանքով, ո՞նց կարող է տնտեսությունը ծանր դառնալ: Իսկ բիզնեսին ձեռք չտալը, եթե նույնիսկ դա անօրինական բիզնես է, միանգամայն տեղավորվում է Ալեքսանյանի պատկերացումներում, քանի որ նա բիզնես բառը նույնացնում է իր անձի հետ:
shame.am 
Այս նյութը դիտել են - 3408 անգամ