Ռեժիմը պաստառից էլ է վախենում
2016-09-14 12:10:00
Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի նախընտրական թիմն այսօր հանդես էլ եկել հայտարարությամբ, որում ասվում է` Ծաղկահովիտ համայնքում այսօր` սեպտեմբերի 14-ին, ոստիկանների ապօրինի պահանջով հանվել է Խանդոյանի երկու պաստառներից մեկը և որ նման կերպ փորձում են ճնշում գործադրել ինչպես վերջինիս, այնպես էլ նրա կողմակից Ծաղկահովիտցիների վրա: 
USArmenianews.com-ի հետ զրույցում Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը նշել է` ռեժիմը պաստառից էլ է վախենում:
«Օրենքով չարգելված վայրում փակցված պաստառ է եղել, առանց որևէ վատ բովանդակության», -ասել է նա:
Կայքի հետ զրույցում համայնքի բնակիչներն ասել են, որ պաստառը փակցված է եղել է մասնավոր ատամնաբուժարանի պատին:
«Եկել ու տիրոջը պարտադրել են հանել, նշելով, թե չհանելու դեպքում խնդիրներ կունենա: Համայնքում բոլորն էլ գիտեն այդ մասին»,- ասել է մեր զրուցակիցներից մեկը, ով հասկանալի պատճառներով չի ցանկացել ներկայանալ:
Նա նաև հավելել է, որ վախի մթնոլորտ տարածելով չեն կարող իրենց կանգնեցնել, քանի որ Արայիկն արդեն հաղթել է:
Այս նյութը դիտել են - 3663 անգամ