Կարեն Կարապետյանը շատ ագրեսիվ է. ԲՀԿ-ական պատգամավոր
2016-09-13 21:46:00

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին վերջին անգամ տեսել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում եւ վատ տպավորություն ստացել:

«Նոր վարչապետի կեցվածքը, որ նայում էի, ինձ ներվայնացրեց: Ագրեսիվ էր նիստի ժամանակ, դուք չնկատեցի՞ք՝ վարչապետի թեկնածուն ինչպես էր նայում իր ենթադրյալ ենթականերին: Վատ տպավորություն ստացա, նա շատ ագրեսիվ էր»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մախսուդյանը:

Պատգամավորը դժվարացավ ասել՝ նորանշանակ վարչապետն ինչպիսին կլինի. «Ես չեմ տեսել նրա աշխատանքը, որ հույսեր կապեմ, կամ չէ: Համակարգը պիտի փոխվի, թե չէ ոչինչ չի լինելու, եթե լինի, ես կողջունեմ, կասեմ՝ մալադեց իրեն»:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքին, Մախսուդյանը կարծիք հայտնեց, որ թույլ չտվեցին նրան աշխատել:

«Ժողովրդին ասում են՝ արեցինք, բայց իրենք էլ են խոստովանում, որ հասանելի չեղան խոստումները ժողովրդին: Չեն թողնում, որ մարդիկ աշխատեն եւ իրենք էլ էդ մարդիկ չեն, որ կանգնեն ասեն՝ ֆսյո վերջնական մենք էսպես ենք լուծում հարցերը: Հովիկ Աբրահամյանի մոտ էլ չստացվեց ու որ բերեցին վերջին Հարկային օրենսգրքի փոփոխությունը, ես հասկացա, որ դա միֆ էր, եթե 90 մլրդ դրամով հարկային բեռը ավելացնում ես, ինչո՞վ պիտի օգնես միջին բիզնեսին աճելու համար»:

Հարցին՝ կարո՞ղ է նշել մի դրական քայլ, որը թողեց Հովիկ Աբրահամյանը, պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանին մենք մի ժամանակ ներկայացնում էին սահմանամերձ գյուղերին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ  նածագիծ ու մենք հիշում ենք, թե ոնց կառավարությունից ուղարկեցին Ազգային ժողով: էդ եղավ, ուրիշ ոչինչ: Հիմա, որ ես ասեմ՝ կարողացավ բան փոխել, կհավատա՞ք»:

Այս նյութը դիտել են - 3608 անգամ