Արմեն Դարբինյանը կնշանակվի նախարար
2016-09-10 02:19:00


ԱրմենPolitik.am-ն արդեն նշել էր, որ Կարեն Կարապետյանի գալով կառավարությունում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում: Նոր վարչապետը կառավարություն է ցանկանում բերել իր մարդկանց, իր ընկերներին:

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը այլևս չի վերադառնա կառավարություն:

Մեր տեղեկություններով Կարեն Կարապետյանը նրա փոխարեն կնշանակի իր վաղեմի ընկերոջը Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր Արմեն  Դարբինյանին:

Հիշեցնենք, որ Արմեն Դարբինյանը 1998-1999 թվականներին եղել է ՀՀ վարչապետ:

politik.am

Այս նյութը դիտել են - 5513 անգամ