Գագիկ Խաչատրյանին կփոխարինի Էդվարդ Սանդոյանը
2016-09-10 02:00:00

Politik.am-ն արդեն նշել էր, որ Կարեն Կարապետյանի գալով` կառավարությունում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում: 

Նոր վարչապետը կառավարություն է ցանկանում բերել իր մարդկանց, իր ընկերներին:

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:

Այնպես որ, Գագիկ Խաչատրյանը այլևս նախարարի կարգավիճակում չի մնա:

Մեր տեղեկություններով նրան կփոխարինի ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, պետական-հասարակական գործիչ, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին  նախարար Էդվարդ Մարտինի Սանդոյանը:

politik.am

Այս նյութը դիտել են - 5107 անգամ