Հայոց ցեղասպանությունը ոչ թե պատմական, այլ ապագայի թեմա է. Հայկ Դեմոյան
2015-12-25 13:00:00

2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության աննախադեպ աճ է արձանագրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Շատ կարեւոր է, որ 2015-ին կուտակվածը չմարի, քանի որ շոշափելով Հայոց ցեղասպանության թեման, մենք լուծում ենք մի քանի խնդիր՝ Հայաստանի անվտանգության խնդիրը, ԼՂՀ անվտանգության խնդիրը»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը պատմական թեմա չէ, այլ ապագայի թեմա է, եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այցելուներին կարեւոր մեսիջ է հղվում, լինի նախագահ, թե սովորական քաղաքացի:

Այս նյութը դիտել են - 1908 անգամ