Օգանովսկին վեճ է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, որի ժամանակ բռունցքների է դիմել
2016-09-06 04:04:00

«Հայկական ժամանակ»թերթը գրում է. «Նախագահը՝ Գերագույն գլխավոր հրամանատարը ոչ միայն իմ վրա, այլ բոլորի վրա իրավունք ունի ջղայնանալ, նաեւ պահանջել, եթե ինչ-որ բան այնպես չէ»,-երեկ մեր զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը (Օգանովսկի Սամո): ՀԺ-ն գրել էր, որ անցյալ ուրբաթ ԼՂՀ անկախության 25-ամյակի տոնական միջոցառումների մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում մի կողմ էր տարել Օգանովսկուն եւ շատ խիստ տոնով զրուցում էր նրա հետ: Երեկ Օգանովսկուն հարցրինք, թե ինչու էր ջղայնացել Սերժ Սարգսյանը: Նա պատասխանեց. «Ինչի՞ եք ուզում ամեն ինչ իմանալ, ձեր ցավը տանեմ: Ես պիտի գնայի բուժման, չէի գնացել, նախագահը ասում էր, որ պիտի գնայիր, մարդկանց հետ պայմանավորված, չի՞ չես գնացել, զանգել են, բժիշկներին զգուշացրել էին, արտասահման պիտի գնայի»: Մեր նկատառմանը, որ խոսվում է, թե ինքը կապ ունի ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի կազմակերպման հետ, միգուցե իրականում այդ թեմայով էր Սերժ Սարգսյանի զրույցը, Օգանովսկին արձագանքեց. «Ես ոչ մի պատգամավորի հետ կապ չեմ պահում, դե լավ, ցտեսություն»: Տեղեկություններ կան նաեւ, որ օրերս Օգանովսկին վեճ է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, որի ժամանակ բռունցքների է դիմել: «Ով ասել է, նա անասուն է: Ինքը եղել է իմ հրամանատարը, մինչեւ այսօր էլ մեր մեջ ոչ թե ընկերություն է, այլ եղբայրություն է»,-կտրուկ արձագանքեց ԼՂՀ վարչապետը»:

 

Այս նյութը դիտել են - 4392 անգամ