Լրբերին և իրենց տերերին ասեմ, որ վարկաբեկման նոր միջոցներ մտածեն, հոգնած մեթոդները չեն աշխատում
2016-09-06 00:04:00

Վերջերս ինձ հասնում են լուրեր, որ իբր ինձ/և կամ հարազատներիս իբր տուն են նվիրել կամ այլ նվերներ տվել:

Ակնհայտ է, որ այս լուրերը տարածվում են իշխանական ագիտպրոպի կողմից և տարածվում անբարոյականների խմբի կողմից:

Ինձ պատկանող միակ բնակարանը, որն արտացոլված է իմ կողմից ներկայացրած եկամուտների հայտարարագրերում, 2013թ. իմ կողմից հիպոթեքային վարկով գնված երկսենյականոց բնակարանն է Ստեփանակերտում:

Իսկ լրբերին և իրենց տերերին ասեմ, որ վարկաբեկման նոր միջոցներ մտածեն, հոգնած մեթոդները չեն աշխատում:

Հայկ Խանումյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 4658 անգամ