Huffington Post. «Հայաստանի կառավարության դեմ քահանայի բողոքը խախտել է ներդաշնակությունը հավատացյալների հետ»
2016-09-01 23:34:00

Հեղինակը դժգոհության այս արտահայտումը անվանում է եկեղեցու և կառավարության միջև տարաձայնության հազվագյուտ դրսևորում:

Ցույցի նպատակն էր Հայաստանի իշխանություններին ներկայացնել տեղի համայնքի դժգոհմունքը «Սասնա Ծռեր» խմբի անդամների ձերբակալության վերաբերյալ:

Տեր Արմենը ցույցի ժամանակ ասել էր, որ ոստիկանական գունդը գրաված անձինք հերոսներ են, ոչ միայն՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում, այլ նաև՝ ներկայիս կառավարության դեմ պայքարելու համար:

Տեր Արմենը այնուհետև իր դժգոհությունն է արտահայտել Հայաստանի կառավարության հանդեպ, օգոստոսի 26-ին Բելգիա այցի ժամանակ: Նա ասել է,- « Ինչպե՞ս կարող ենք պատժել մարդասպաններին, ովքեր Սփյուռքի տրամադրած գումարով սահմանը պաշտպանելու համար զենգ գնելու փոխարեն, դա օգտագործում են մեր դիմաց»:

Հեղինակի խոսքերով, քահանան հավանաբար ի նկատի ուներ, որ Հայաստանի կառավարությունը զենք է կիրառել «Սասնա Ծռեր»-ի նկատմամբ և խլացնող նռնակներ նետել ցուցարարների ուղղությամբ:

Արտահայտելով իր դժգոհմունքը զինյալներին «ահաբեկիչներ» կոչելու կառավարության որոշման հանդեպ, նա հավելել է,- «Եթե նրանք այս մարդկանց ահաբեկիչ են անվանում, ապա մենք բոլորս ահաբեկիչներ ենք»:

Այս ամենին եկեղեցին պատասխանել է՝ Տեր Արմեն քահանա Մելքոնյանին Հայ առաքելական եկեղեցու Մաստրիխտի հոգևոր հովվի պաշտոնից կարգազուրկ անելով:

Հեղինակի կարծիքով այս իրադարձություններում գլխավոր հարցն այն է՝ արդյո՞ք Տեր Արմենի բողոքը եզակի իրավիճակ է, թե՞ նշան, որ մյուս քահանաները նույնպես կբարձրաձայնեն կառավարության դեմ:

Ըստ հեղինակի, ոստիկանական գունդը գրաված խմբի բարձրացրած քաղաքական իրարանցումից հետո, ամենավերջին բանը, որ Հայաստանի կառավարությունը ուզում է՝ դա եկեղեցու և կառավարության միջև տարաձայնություններն են:

amerikayidzayn.com

Այս նյութը դիտել են - 1129 անգամ