PHOTO. «Տարվա մարդ» մրցանակը հանձնեցի սահմանին ապրող Հայաստանի քաղաքացիներին
2015-12-24 20:00:00

Դե Ֆակտո ամսագրի աշխատակազմն այսօր Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն համայնքում էր: Այստեղ ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը Տավուշի մարզպետին հանձնեց«Տարվա մարդ» արձանիկը, որին այս տարի արժանացել էին սահմանին ապրող գյուղացիները: Համայնքում հյուրերին ջերմությամբ դիմավորեցին: Մենուա Հարությունյանը ու իր ընկերները գյուղացիներին հանձնեցին կենցաղային տեխնիկա, ինչպես նաև գումարային օգնություն: Իսկ երեխաներին՝ դպրոցական պարագաներ: Մենուա Հարությունյանը շնորհավորեց գյուղացիների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, և մաղթեց արիություն, կամք ու խաղաղություն: Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Չնայած ապրելով սահմանին ու ամեն օր լսելով թշնամու կրակոցների ձայնը, վազաշենցիները չեն դադարում հավատալ, որ կգա մի որ, երբ այլևս չեն վախենա հանգիստ շրջել իրենց գյուղում:



Այս նյութը դիտել են - 3253 անգամ