Տանը դափնու տերևներ այրեք և ազատվեք առողջական մի շարք խնդիրներից
2016-08-26 17:08:00

Դափնու տերևը, որն օգտագործվում է դեռևս հնագույն ժամանակներից՝ ի պատիվ Օլիմպիական խաղերում հաղթողներին, ավելին է, քան միայն խոհանոցային համեմունքը։

 Դափնու տերևը դարեր շարունակ եղել է ավանդական բժշկության մի մասը՝ շնորհիվ իրենց հակաբորբոքային և հանգստացնող հատկությունների, որ կիրառվում էին դեռևս հին Եգիպտոսում, Հունաստանում ու Հռոմում։
 
Դափնու տերևն ունի առողջության համար մի շարք օգուտներ, որոնցից են արյան ճնշման իջեցումը, անքնության և սթրեսի դեմ պայքարը և անգամ արյան մեջ խոլեստերինի մակարդակի կարգավորումը։ Նշվում է, որ այն անգամ օգնում է էպիլեպսիայի բուժման ժամանակ։
 
Դափնու տերևները կարելի է դնել հրակայուն տարայի մեջ ու այրել, որպեսզի բույրը տարածվի ամբողջ տանը։ Այն ունենում է մկանները հանգստացնող, տրամադրությունը բարելավող հատկություն։
 
Դափնու արյված տերևի բույրը նաև հանգստացնում է նյարդերը, խթանում է իմունային համակարգը, բարելավում է մտավոր գործունեությունը, անցկացնում է ցավը։
life.panorama.am
 
Այս նյութը դիտել են - 9018 անգամ