Ձերբակալվել է ամերիկահայ թմրավաճառ...
2015-12-24 02:50:00

Հայաշատ Գլենդելի ոստիկանությունը տեղի 55-ամյա բնակչի տանից առգրավել է 5 կգ ափիոն, 1 կգ հերոին, 200 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ: Քննիչները խուզարկել են Մարտիկ Բաղոմյանի տունը, որտեղ նա ապրում էր կնոջ և երկու դեռահաս երեխաների հետ:

Սա այս տարի Գլենդելում առգրավված թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է։

Բաղոմյանի դեմ հետաքննությունը սկսվել էր անցած տարի՝ ափիոնի պահման ու հնարավոր վաճառքի համար։ Բաղոմյանը գրավը վճարելուց հետո ազատ էր արձակվել։ Այնուհետև նա դատարանում իրեն մեղավոր չէր ճանաչել։ Իրավապահների տվյալներով՝ տղամարդը թմրանյութերի վաճառքով սկսել է զբաղվել դեռ 2001 թվականից։ Բաղոմյանին կալանավորել են՝ առանց գրավի դիմաց ազատ արձակման իրավունքի։

 

Այս նյութը դիտել են - 2756 անգամ