Ինչու էր «Նուբարաշեն» ՔԿՀ պետն ազատվել նախկին պաշտոնից, և ինչ կապ ունեն քրեական տարրերը (տեսանյութ)
2016-08-26 00:57:00

 Ինչու էր «Նուբարաշեն» ՔԿՀ պետն ազատվել նախկին պաշտոնից, և ինչ կապ ունեն քրեական տարրերը (տեսանյութ)

Այս տարվա մայիսի 6-ից «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնը զբաղեցնող Սերոբ Հարությունյանը, ինչպես հայտնի է, ընդամենը մարտի 2-ին էր ազատվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից:

Հարությունյանի պաշտոնանկությունից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Հարությունյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ազատել է քրեական տարրերի հետ «սեղան նստելու համար»: «Ժողովուրդ»-ը, ի թիվս այլ հարցերի, Սերոբ Հարությունյանից փորձեց պարզել նրան ոստիկանությունից հեռացնելու պատճառները:

«Ես ոստիկանության համակարգից չեմ հեռացվել, ինձ մարզային վարչության պետի պաշտոնից ՀՀ ոստիկանապետի հրամանով ուղարկել են կադրերի ռեզերվ: Այնուհետեւ ավելի ուշ գտել եմ նպատակահարմար, իմ դիմումի համաձայն տեղափոխվել եմ արդարադատության նախարարություն, ինձ ոչ ոք չի հեռացրել»,- պատասխանեց Հարությունյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան 



armlur.am

Այս նյութը դիտել են - 7195 անգամ