Հարձակում՝ Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա. կա 12 զոհ, 44 վիրավոր. տեսանյութ
2016-08-25 03:35:00

Ժամեր առաջ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 44 մարդ, հաղորդում է Reuters գործակալությունը։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ զոհվածներից 7-ը ուսանողներ են, 3-ը՝ ոստիկաններ և 2-ը՝ անվտանգության աշխատակիցներ։ Տուժածների մեծ մասը ևս համալսարանի ուսանողներն են։ Հարձակումից միայն 10 ժամ անց ոստիկանությանը հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչներին։

Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Նշենք, որ վերջին ամիսներին այդ երկրում իրավիճակը կտրուկ վատթարացել է։

Ծայրահեղական «Թալիբան» շարժումը սկսել է այժմ մեծ գրոհներ իրականացնել խոշոր քաղաքների վրա։

Բացի այդ, մեծացել է «Իսլամական պետության» ազդեցությունը։

Տեսանյութ


shamshyan.com 

Այս նյութը դիտել են - 5552 անգամ