Դեսպան Աղաջանյանի հանդիպումը Ինդոնեզիայի հետազոտությունների, տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության նախարարի հետ
2016-08-25 00:13:00

Օգոստոսի 24-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպում ունեցավ Ինդոնեզիայի հետազոտությունների, տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության նախարար Մոհամադ Նասիրի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Կարևորելով գիտակրթական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները մտքեր փոխանակեցին տվյալ բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:

Զրուցակիցները քննարկեցին նաև ուսանողների փոխանակմանը, միջգերատեսչական և միջբուհական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Այս նյութը դիտել են - 5611 անգամ