Լևոն Հայրապետյանը ամանորյա նվերներ է ուղարկել առաջնագծում կանգնած զինվորներին...
2015-12-23 12:20:00

 

Ռուսաստանաբնակ բարերար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ Մարտակերտի շրջանի Վանք գյուղից մի խումբ ազատամարտիկներ «Էյթի Վանք լես» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Դարբինյանի գլխավորությամբ այցելել են Մարտակերտի շրջանում տեղակայված N զորամաս, հանդիպել զորամասի հրամանատարական կազմի ետ, որից հետո տարբեր ուղղություններով այցելել առաջնագիծ և շնորհավորել սահմանապահ զինվորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյանը տեղեկացրել է, որ Լևոն Հայրապետյանի կողմից նրանք զինվորներին հանձնել են նվերներ՝ քաղցրավենիք, միրգ, և անհրաժեշտ այլ պարագաներ:

 

Slaq.am

Այս նյութը դիտել են - 1516 անգամ