«Հանցագործները դուք եք, ես եմ դրոշը կարել, տվել տղայիս ձեռքը». Միջադեպ դատապարտյալների հիվանդանոցի մոտ. (Տեսանյութ) Առավոտ
2016-08-24 19:32:00

Դատապարտյալների հիվանդանոցում նախատեսված է Էրեբունի Բ/կ-ի բժիշկների այցելությունը հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին: Ոստիկաններն արդեն փակել են հիվանդանոցի հարակից տարածքը, ելումուտը խիստ սահմանափակ է: Միջադեպ գրանցվեց ոստիկանների ու հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռերի անդամ Հովհաննես Հարությունյանի մոր միջեւ:

Նա ոստիկանների արգելած տարածքից մոտեցավ լրագրողներին, հետո նրան թույլ չտրվեց վերադառնալ իր եկած վայրը: Իսկ տիկինը պնդում էր, որ իր պայուսակն է այնտեղ թողել:

Հովհաննես Հարությունյանին ոստիկանները հանցագործ համարեցին, ինչից զայրացավ նրա մայրը. «Հանցագործները դուք եք, ո՞վ իմ տղային իրավունք ունի ասել հանցագործ: Ես եմ դրոշը կարել, տվել տղայիս ձեռքը»: Ոստիկաններից մեկն էլ ասաց՝ հալալ է: Տիկինը նաեւ շարունակեց. «Իմ ժողովուրդը դրա կարիքն ունի: Հանցագործ է տղադ, հլը դրան նայի, հլը շորերդ հանի, տեսնեմ հանցագործ չե՞ս, երեխուդ հացը մի օր չլինի, տեսնեմ հանցագործ չե՞ս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

aravot.am

Այս նյութը դիտել են - 4218 անգամ