Ամատրիչեի քաղաքապետ Ստեֆանո Պետրուչին ասել է, որ փլատակների տակից դեռ լսում է բնակիչների ձայները
2016-08-24 00:37:00
Ուժգին երկրաշարժ Իտալիայում. քաղաքներից մեկը փլատակների է վերածվել
     6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում: Այն զգացվել է մի շարք քաղաքներում, բայց ամենաշատը տուժել է Ամատրիչե քաղաքը, որի «կեսն արդեն չկա»: Փլուզումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 14-ի, շատերը փլատակների տակ են:
     Ամատրիչեի քաղաքապետ Ստեֆանո Պետրուչին ասել է, որ փլատակների տակից դեռ լսում է բնակիչների ձայները:
 
 
Աղբյուրը` ria.ru

mamul.am

Այս նյութը դիտել են - 7620 անգամ