Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը
2016-08-22 23:23:00

Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե և 3 արծաթե մեդալ:
Օլիմպիական ոսկին Հայաստան է բերում հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալակիրներ են դարձել հունա-հռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ), ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105 + կգ): 
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Երևան կժամանի օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Դոհա-Երևան թռիչքով՝ Երևանի ժամանակով 00:40-ին:

Այս նյութը դիտել են - 5563 անգամ