Թրամփը թողարկել է առաջին նախընտրական հեռուստատեսային հոլովակը
2016-08-20 03:37:00

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրարշավի մեկնարկից հետո առաջին անգամ նախընտրական հեռուստատեսային հոլովակ է թողարկել: «Գազետա.ռու»-ն գրում է` տեսանյութը պատմում է, որ «Հիլարի Քլինթոնի Ամերիկայում համակարգն ամերիկացիների դեմ է»:
Տեսանյութում նաև քննադատվում է ապօրինի փախստականների հարցում Քլինթոնի քաղաքականությունն ու մեծաթիվ սիրիացի փախստականներին ընդունելը. «Հանցագործությունների մեջ մեղադրվող ապօրինի փախստականները մնում են՝ ստանալով սոցիալական պաշտպանություն»:
Իսկ տեսանյութի վերջում պատմում են Թրամփի ԱՄՆ-ի մասին, որն անվտանգ է:

«Ահաբեկիչներին և հանցագործներին երկիր չեն թողնում: Սահմաններն ապահով են, մեր ընտանիքներն անվտանգության մեջ են»,- ամփոփվում է հոլովակում:
Աղբյուրը նշում է նաև, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը նախընտրական հեռուստատեսային հոլովակի վրա ծախսել էր 52 մլն դոլար:

Այս նյութը դիտել են - 2876 անգամ