21,000 ձայն՝ Միհրան Հարությունյանի օգտին
2016-08-18 23:04:00

Ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին Ռիոյի Օլիմպիական խաղերի հաղթող են համարում տասնյակ հազարավոր մարդիկ: Համացանցում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բահին ուղղված բաց նամակ է նախաձեռնվել, որի տակ ստորագրած ավելի քան 21,000 մարդիկ պահանջում են 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի մինչեւ 66 կգ քաշային կարգում հաղթող ճանաչել հայ մարզիկ Միհրան Հարությունյանին. «Հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվել է Օլիմպիական ոսկուց անարդար դատավարության պատճառով: Դա ստորացուցիչ է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար եւ ամբողջ աշխարհը ականատեսն էր, թե ով է իրական չեմպիոնը»: Նամակում պահանջ է դրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի եւ ըմբշամարտի այլ կազմակերպությունների առջեւ՝ «արդարությունը վերականգնելու նպատակով» միջոցներ ձեռնարկել: Հիշեցնենք, որ բուքմեյքերային ընկերություններից մեկն արդեն հայտարարել է, որ Միհրան Հարությունյանին նույնպես հաղթող է համարում եւ նախատեսում է հայ ըմբշամարտիկի հաղթանակի օգտին կատարված բոլոր խաղադրույքները համարել հաղթած:

voa

Այս նյութը դիտել են - 3162 անգամ