Կալիֆոռնիայում տասնյակ հազարավոր մարդիկ են լքել իրենց տները մոլեգնող հրդեհների պատճառով
2016-08-18 00:44:00


Ավելի քան 35 հազար տների բնակիչներ են ստիպված եղել թողնել իրենց տները հրդեհների հետևանքով, որոնք մոլեգնում են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, հայտնում է USA Today պարբերականը:

Շատերը տարհանվելիս չեն կարողացել իրենց հետ վերցնել տնային կենդանիներին և անասուններին: Ինչպես հաղորդում է պարբերականը, տարհանել հաջողվել է շուրջ 300 կենդանու, որոնց թվում` այծեր, ձիեր, լամաներ, հավեր, կրիաներ:

Հրդեհը շարունակվում է մոտ 1 շաբաթ: Վերջին տեղեկությունների համաձայն` հրդեհն ընդգրկել է ավելի քան 100 կմ քառակուսի: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1300 հրշեջ:

Հաղորդվում է, որ հրդեհն արագ տարածվում է: Դրա բռնկման ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ:

Այս նյութը դիտել են - 4157 անգամ