ԱՄՆ-ը Թրամփի նման վատ պատրաստված նախագահի թեկնածու չի ունեցել.Բայդեն
2016-08-16 23:55:00

euronews-ը  փոխանցում է

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկել է կազմել «ահաբեկչության բարձր մակարդակ ունեցող» պետությունների ցանկ և դադարեցնել վիզաների տրամադրումը դրանց քաղաքացիներին, «եթե լիակատար ստուգում հնարավոր չէ անցկացնել»: Ստուգում ասելով՝ նա նկատի ունի հատուկ գաղափարական թեստը, որը կպարզի մարդու հայացքների համապատասխանությունը ամերիկյան արժեքներին:

«ԻՊ-ի վերելքը նախագահ Օբամայի և պետքարտուղար Քլինթոնի քաղաքական որոշումների ուղղակի հետևանքն է»,- հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ պետքարտուղար Ջո Բայդենը, որ երկուշաբթի օրն առաջին անգամ  պաշտոնապես մասնակցել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի քարոզարշավին, խիստ քննադատել է Թրամփի այս խոսքը: «ԱՄՆ ողջ պատմության ընթացքում հիմնական կուսակցության ոչ մի թեկնածու,- մի ծիծաղեք, լսեք,- այսքան վատ չի իմացել և այսքան վատ պատրաստված չի եղել ազգային անվտանգության հարցերում, որքան Դոնալդ Թրամփը: Եվ ինձ ամենից շատ հիացնում է, այո՛, հիացնում է հատկապես այն, որ նա նույնիսկ չի էլ փորձում ձևացնել, թե ինչ-որ բան գիտի այդ մասին»,- ասել է Բայդենը:

Ի դեպ, Օհայոյում իր ելույթում, որտեղ Թրամփն առաջարկել է միգրանտների համար գաղափարական թեստ անցկացնել, նա նաև խոստացել է չփակել Գուանտանամոյի բանտը:

Այս նյութը դիտել են - 8083 անգամ