Հայերը Օբամային ատում են, Պուտինին պաշտում...
2015-12-22 15:31:00

               Հայերը Օբամային ատում են, Պուտինին պաշտում

 

 «Gallup» Միջազգային սոցիոլոգիական ընկերությունը հասարակական կարծիքի տարեկան հարցում է կատարել՝ պարզելու, թե գերտերությունների առաջնորդներին ինչպես են վերաբերվում աշխարհի տարբեր երկրներում: Ստացված արդյունքները շատ դեպքերում լիովին կանխատեսելի էին, սակայն դրանց մեջ ուշադրության են արժանի հատկապես այն ցուցանիշները, ոոնք ստացվել են Հայաստանում: 

 Ըստ հարցումների` պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունի հենց Հայաստանում: Նրա հանդեպ լիակատար համակրանքի ու վստահության քվե են տվել հարցվածների 79%-ը: Իսկ ահա Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այստեղ ամոթալի պարտություն է կրել, քանի որ նրա վարկանիշը նույնիսկ զրո էլ չէ, այլ -43%:

Սա նույնիսկ անհնար է հակակրանք անվանել, քանի որ շատ ավելի մոտ է ատելությանը: «Gallup»- այս հարցումը Հայաստանում ամերիկյան և ընդհանրապես արևմտյան քաղաքականության լիակատար ձախողման վառ վկայությունն է, և այն բոլոր հասարակական խմբերը, որոնք Հայաստանում ներգրավված են Արևմուտքի արժեհամակարգի քարոզչությանը, պիտի խոստովանեն իրենց խայտառակ պարտությունը: Իսկ ռուսները, չնայած նրանց կողմից ոչ բարեկամական վերաբերմունքի բազում դրսևորումներին, շարունակում են հայերի կողմից դիտվել նախընտրելի և վստահելի ժողովուրդ:

 

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1439 անգամ