Դիլիջանի քաղաքապետը թքած ունի երկրի եռագույնի վրա
2016-08-16 01:10:00

Տուրիստական քաղաք համարվող Դիլիջանում, որտեղ ամեն օր հազարավոր հյուրեր են այցելում ոչ միայն Հայաստանից, այլ նաև՝ արտերկրից, գլխավոր հրապարակը բարեկարգելուց մոռացել են ուշադրություն դարձնել ՀՀ պետական խորհրդանիշին՝ եռագույն դրոշին:

Հրապարակում կանգնեցված դրոշները պատառոտված, բզկտված են ու գունազրկված:

Քաղաքապետը, որ ամեն առիթ փորձում է օգտագործել ամպագոռգոռ հայտարարություններ անելու համար և իր հասցեին հնչող քննադատությունները բամբասանք ու պատվեր է որակում, ճիշտ կանի մի փոքր հարգանք ունենա պետության եւ նրա խորհրդանիշների նկատմամբ, հատկապես՝ եռագույնի:

Սահմանին դրոշի պահպանության համար զինվորը կյանքով է պատասխանատու, իսկ ահա Դիլիջանի քաղաքապետը, փաստորեն, կամ չտեսնելու է տալիս կենտրոնական հրապարակում կանգնեցված պատառոտված դրոշների խայտառակ պատկերը, կամ էլ պարզապես թքած ունի ոչ միայն իր քաղաքի տեսքի, այլ նաև պետական դրոշի վրա։

Քաղաքը խոսում ա 
Այս նյութը դիտել են - 5202 անգամ