Վահրամ Բաղդասարյանի Վանաձորի «Վերնատուն» ռեստորանը բացված օրվանից գազի ու ձմեռվա ջեռուցման համար գումար չի վճարել
2016-08-13 02:08:00

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի Վանաձորի Վերնատուն ռեստորանը արդեն քանի տարի, բացվելու օրվանից սկսած, գազի ու ձմեռվա ջեռուցման համար գումար չի վճարում:

Սա է ՀՀԿ-ականների, դաշնակների, «լուսավորների», խավարասերների ու ՀՀԿ-ի մնացած սպասավորների «ծառայությունների գինը»: Սա է մեր զինվորների թափած արյան ու մեր հողերի կորստի վերջնական գինը:

Մենք բոլորս թե Երևանում, թե մարզերում, թե Արցախում և թե Սփյուռքում պետք է հասկանանք, որ 5 շրջանները հանձնելուց հետո (դրա մասին բացահայտ հայտարարում են, դրա մասին են վկայում հրապարակված փաստաթղթերը), անկախ նրանից, թե Արցախը ինչ կարգավիճակ կստանա, Արցախը գտվելու է շրջափակման մեջ:

Որևէ մեկը թող չկասկածի, որ այդ վիճակից ադրբեջանցիները օգտվելու են, կրկնվելու է նույն վիճակը, ինչ 1988թ-ին, և որևէ միազգային կազմակերպություն կամ օտար պետություն դրա դեմը չի կարող առնել կամ չի կարող երաշխավորել, որ դա տեղի չի ունենա: Այդ բեռը կրկին կրելու են Մոնթեները, Պավլիկները, Արայիկները, Սեֆիլյանները և հայ արիները, իսկ վահրամ բաղդասարյանները, սերժիկները, մկներն,  ու մնացածը փախնելու են: 
Այս ամենի առաջին հարվածը զգալու է հենց արցախահայությունը, ուստի Արցախում ևս պետք է ակտիվանանք ու ակտիվացնենք:

Քրիստինե Հալաջյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1745 անգամ