Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիներ պահանջել են նրա վերադարձը
2016-08-12 00:40:00

Հայ ժողովրդի սերն ու վստահությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետ չի նահանջել:

Դրա փաստացի վկայությունն է վերջերս բազմաթիվ անվանի մարդկանց կոչերը և քաղաքացիների խնդրանքը, որում նրանք խնդրում էին անվանի բարերարին հետ վերադառնալ քաղաքական ասպարեզ: Նրանց խորին համոզմամբ իրենց համար միակ հեղինակավոր պաշտոնյան Գագիկ Ծառուկյանն է, որը կարող է երկրի համար այս ծանր օրերին էական տեղաշարժեր իրականացնել:

Գագիկ Ծառուկյանը իր մարդկային, որակական բարձր գիտակցության շնորհիվ շատ դրական աշխատանքներ է իրականացրել: Նա, անգամ քաղաքական ասպարեզից դուրս գալուց հետո էլ, չի դադարել մտածել իր հայրենիքի ծանր իրավիճակից դուրս բերելու մասին: Ապրիլյան պատերազմի օրերին Ծառուկյանի ջանքերով հսկայական թիկունքային աջակցություն է ցուցաբերվել առաջնագծին, որը գալիս էր ապացուցելու այս քաղաքական գործչի ազնիվ մղումները:

Անցյալ տարվա փետրվարից, երբ ներքաղաքական դավադրության պատճառով Գ. Ծառուկյանը դուրս եկավ քաղաքական ասպարեզից երկրի քաղաքական իրողություններում խիստ բացասական երևույթներ ի հայտ եկան: Թերևս սա էր պատճառը, որ ազգի մի ստվար հատված ոտքի էր կանգնել երկիրը այս ծանր վիճակից Գ. Ծառուկյան անվանի գործչի միջոցով առողջացնելու համար:

lratvutyun.am

Այս նյութը դիտել են - 5240 անգամ