Վերահսկիչ պալատի ճոխ թռիչքը
2016-08-12 00:10:00

Վերահսկիչ պալատը ապրիլի 3-9-ը Երեւան-Մյունխեն չվերթի 1 էկոնոմ դասի ավիատոմսի համար վճարել է 640.000 դրամ 1330 դոլար: Մինչդեռ եթե օգոստոսի 13-20-ի նույն երթուղու համար տոմս գնենք, այն կարժենա 415-450 դոլար կամ 200 -220 հազար դրամ: Ընդ որում, այս ընթացքում ավիատոմսերն ավելի թանկ արժեն, քան ապրիլին, քանի որ հիմա տուրիստական թեժ շրջան է:

Իսկ թե ինչու է ՎՊ-ն նման թանկ տոմս գնել, կարելի է ենթադրել՝ կամ բիզնես դասի տոմս է գնվել, բայց ձեւակերպվել է որպես էկոնոմ դասի, կամ էլ տոմսը վաճառող գործակալության հետ որոշակի ստվերային գործարքի մեջ են մտել:

Եվ սա այն դեպքում, երբ ՎՊ-ն ինքն է ստուգում, բացահայտում եւ հրապարակայնացնում այլ գերատեսչությունների ուռճացված ծախսերն ու գնումները:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 2936 անգամ