Սաշիկ Սարգսյանի որդուն` Նարեկին, հարկային մեծ արտոնություն է տրվել. նա ծրագիրը տապալել է
2016-08-11 01:21:00


Սաշիկ Սարգսյանի որդուն` Նարեկին, հարկային մեծ արտոնություն է տրվել. նա ծրագիրը տապալել է

Երեւան ՋԷԿ-ում կուտակված պարտքերի մարմանը ՀՀ կառավարությունը արդեն աստղաբաշխական գումարներ է ուղղել, սակայն մինչ օրս հրապարակավ չի հայտարարվում, թե որտեղից են գոյացել այդ պարտքերը եւ որքան է այն կազմում:

Ըստ մեր տեղեկությունների, պարտքի հիմնական մասն ուղղակի «գրանցվել է» Երեւան ՋԷԿ-ի վրա եւ իրականում դա «Նաիրիտի» եւ Վանաձորի «Քիմպրոմի» ունեցած պարտքերն են: Սակայն, կան նաեւ ուղղակի պարտքեր:

Դրանց մի մասը կուտակվել է Երեւանի ՋԷԿ-ում քարածխի փոշու այրման տեխնոլոգիայով էլէներգիայի ստացման ծրագրի հիմնահատակ տապալման պատճառով: Այդ ծրագիրը պետք է ավարտված լիներ դեռ 2013-ին, սակայն մինչ օրս չի իրականացվել:

Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում հարկային խոշոր արտոնություն ստացավ «Հանա Տրանս» ընկերությունը, որը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբոր՝  Սաշիկ Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:

Այս ընկերությունը ստացավ 1.9 միլիարդ դրամի, կամ ավելի քան 5 միլիոն դոլարի հարկը մինչեւ 2015 թվականը վճարելու արտոնություն: Սակայն, դատելով խոշոր հարկատուների վերաբերյալ պաշտոնական ցանկերում արձանագրված տվյալներից, այդ գումարը մինչ օրս չի վճարվել:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 7208 անգամ