Յուվեցի Կարոյից թալանվածները...
2015-12-22 09:17:00

Այսօր Կառավարության շենքի դիմաց կրկին մարդաշատ էլ: Հիմա էլ այստեղ էին հավաքվել Արարատի մարզից եկած հողագործները: Այն, որ այս տարվա բերքի խայտառակ մթերումները պիտի դժգոհությունների ու բողոքների տեղիք տային, դա վաղուց էր հայտնի: Բայց, օրինակ, Քաղցրաշեն համայնքի բնակիչներին իրենց կրկնակի թալանված էին զգում: Բավական չէ, որ նրանցից խաղող էին վերցրել ու փոխարենը ոչինչ չէին տվել, գյուղացիները նաև հայտնեցին, որ մթերողները բոլորին ասել են, թե իբր բերքն ընդունել են կիլոգրամը 150 դրամով, սակայն իրականում իրենց ասել են, որ կստանան ընդամենը 40 դրամ:

 Այս դեպքում խոսքը ավելի քան 2500 տոննա խաղողի մասին է` ընդունված 380 բնակչից: Ու հիմա՝ ծանր ձմեռվա շեմին մարդիկ կառավարությունից պահանջում էին փող և արդարություն: Ցուցարարները սպառնում էին, որ սպառիչ պատասխան չստանալու դեպքում կշարժվեն դեպի նախագահական նստավայր:

Այս տխուր իրավիճակի մեջ որոշ պարզություն կմտնի, եթե նշենք, որ մթերող Շահումյան-Վին գինու, կոնյակի գործարանը պատկանում է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարոյին): Հաշվի առնելով Կարոյի փառապանծ կենսագրությունը և այն, թե նրա գործունեությունից քանի-քանի քաղաքացիներ են տուժել, արարատցի գյուղացիները հազիվ թե տեսանելի ապագայում արժանանան հատուցման, իսկ արդարության երես նրան ընդհանրապես չեն տեսնի:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1558 անգամ