Դաժան ու ողբերգական դեպք Հրազդանում. Ծովինար արհեստական լճակից դուրս են բերվել 15 և 12-ամյա եղբայրների դիերը
2016-08-09 12:44:00

 

Այսօր` օգոստոսի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում գտնվող Ծովինար արհեստական լճակում երեխաներ են ջրահեղձ եղել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ Արսեն Հարությունյանը Չարենցի փողոցին հարակից Ծովինար լճակից դուրս բերեց Հրազդան քաղաքի Չարենցի փողոցի 9 տան բնակիչներ, 15-ամյա Անանիկ և 12-ամյա Անդրանիկ Ավագյանների դիերը:

Տեղում ազշխատանքները ղեկավարել է ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը:
Տեղում է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները:

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջրասուզակը երեխաների դիերը հայտնաբերել է ափից 6 մ հեռավորության և 2 մ խորության վրա:

shamshyan.com

Այս նյութը դիտել են - 7820 անգամ