Ոստիկանությունը պարտավոր է ընթացք տալ նման դեպքերին...
2015-12-21 22:45:00

Այսօրվա մամուլը  գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան-Սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով՝ տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա գնումներ կատարել նույն սուպերմարկետից:

Իսկ անձնագիրը կարող են ետ ստանալ միայն գումարը մարելուց հետո: Որքանո՞վ է սա օրինական՝ «Ժամանակ»-ի հարցին, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է, որ ուրիշի անձնագիրը գրավ վերցնելը վարչական իրավախախտում է եւ օրենսդրորեն պատժելի արարք է համարվում:

Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունը պարտավոր է ընթացք տալ նման դեպքերին»:

 

Այս նյութը դիտել են - 1429 անգամ