Ձմեռ պապի և Ձյունանուշի այցելությունը Ամանորին ի՞նչ արժե...
2015-12-21 12:24:00




Ձմեռ պապի և Ձյունանուշի այցելությունը Ամանորին նախատեսված սիմվոլիկ նվերներով արժե 20 000 դրամ՝ բացառությամբ դեկտեմբերի 31-ի գիշերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին նման ծառայություն մատուցող գործակալությունից:

Գործակալությունից տեղեկացրին, որ դեկտեմբերի 31-ին ժամը 22:30-ից մինչև 1:30 ժամանակահատվածը գներն ավելի բարձր են:

«Եթե հրավիրեն ժամը 22:30-ին կամ 11-ին, 11:30, 1-ին կամ 1:30-ին, արժեքը արդեն 30 000 դրամ է, իսկ ուղիղ 12:00-ին, կամ 12:30-ին՝ 50 000 դրամ»,-ասաց նա և նշեց, թե մնացած օրերին այցն արժի 20 հազար դրամ:

Գործակալությունից ասացին, որ թեև իրենք սիմվոլիկ նվեր նախատեսում են, բայց ծնողները կարող են երեխաների համար նվեր պատրաստել, փոխանցել իրենց, որն էլ իրենք կմատուցեն:

Ի դեպ, նման գներ առաջարկելով՝ ընկերությունը հավատացնում է, որ երեխաները չեն հիասթափվի Ձմեռ պապիկից ու նրա թոռնուհուց: «Մեր շորերը, աքսեսուարները թարմացվում են, դերասանական անձնակազմը փորձառու դերասաներ են կամ թատերականի ուսանողներ, ամեն ինչը հաշվի է առնվում։ Մեծ փորձ ունենք, մանկական խնջույքներ ենք կազմակերպում, այնպես որ ամեն ինչ անում ենք երեխաների հեքիաթը չկորցնելու համար»,-նշեցին գործակալությունից:

 
 USArmenianews.com
Այս նյութը դիտել են - 3179 անգամ