ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկ ջոկատայիննե՞ր են բերվել
2016-07-30 17:16:00

Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Տեղեկություններ ենք ստացել, որ ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկ ջոկատայիններ են բերվել։ Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա այս քայլով փորձ է արվում տարածքները հանձնելուց առաջ իրար հակադրել Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը։ Եթե այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ապա անհապաղ հերքում ենք պահանջում պատկան մարմիններից։ Հայտարարում ենք, որ այս դավադիր զորիբալայանական պլանի իրագործման ողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի վրա»։ 

Հիմնադիր խորհրդարան

Այս նյութը դիտել են - 15482 անգամ