Վիրավորվել են մանկահասակ երեխաներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է. Գալա
2016-07-29 14:58:00

Այսօր Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ, ոստիկանների հատուկ գործողությունների արդյունքում տուժել են նաեւ Սարի թաղի բնակիչները, նաեւ նրանք, ովքեր բողոքի ցույցի չեն մասնակցել, այս մասին հաղորդում է «Գալան»: Այրվել են տներ, մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Հիվանդանոց են տեղափոխվել տարբեր աստիճանի այրվածքներով կայանք:

Տուժածների մեջ կան մանկահասակ երեխաներ: Լուսաձայնային նռնակներն ընկել են բնակարաններ, որոնցից տուժել են բնակիչները: Տուժել է երկու ամսական մի փոքրիկ, կան նաեւ չորս տարեկան, հինգ տարեկան, երկու տարեկան մանկահասակ երեխաներ: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: 

Այս նյութը դիտել են - 8463 անգամ